Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 Գործակալություն դիմելու կարգը. 1. Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելու օրը գործակալությունում դիմումի ստացման ամսաթիվն է. 2. Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա. 3. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմող «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են, մինչև սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել հանձնաժողով. 4. Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պարտականությունը համարվում է պատշաճ կատարված, երբ դիմողը` 1) ներկայացնում է բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության տված անդորրագրի պատճենը կամ հաստատված վճարման հանձնարարականը. 2) ներկայացնում է համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան կոդը՝ տրամադրված վճարահաշվարկային ծառայություններ իրականացնող կազմակերպության կողմից, կամ 3) կատարում է վճարում պլաստիկ քարտի կամ վիրտուալ պլաստիկ քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով. 5. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում: |