FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  180

Սեռավարակով անզգուշությամբ վարակելը.
1. Մեկ ուրիշին սեռավարակով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ 3) անչափահասի նկատմամբ՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով.
3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով, սույն օրենսգրքի 177-րդ, 178-րդ կամ 179-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու համար, եթե սեռական հարաբերության զուգընկերն իմացել է նրա մոտ վարակի առկայության մասին և տվել է սեռական հարաբերություն ունենալու՝ գիտակցված և կամավոր համաձայնություն: