Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 51 Կողմերի բացատրությունները. 1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ. 2. Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով. 3. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար. 4. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաև փորձագետը. 5. Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկություններն ապացուցողական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կարգով. 6. Կողմերն իրենց բացատրությունների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո կարող են տրամադրել Սահմանադրական դատարանին: |