FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  106

Վարչական հսկողության կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցները.
1. Իրավական հսկողության մարմինը պարտավոր է Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց պահանջով տալ պաշտոնական պարզաբանումներ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով.
2. Իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինը կոնկրետ գործով իրավասու է բավարար հիմքերի առկայության դեպքում ծանոթանալու դրա հետ կապված ավագանու և քաղաքապետի (քաղաքապետարանի) մոտ առկա բոլոր փաստաթղթերին: Նա կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, ստուգել նրանց գործողությունների, անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրա հետ կապված զեկույցներ և փաստաթղթեր (տեղեկատվություն ստանալու իրավունք).
3. Սույն օրենքով նախատեսված համաձայնությունները տալիս է իրավական հսկողության մարմինը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: