Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 7
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 Անցումային դրույթներ. 1. Մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենսգրքին: Մինչև ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերը սույն օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին: Մինչև սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, նախարարությունների և պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն օրենքներով, գործում են մինչև համապատասխան օրենքը գործողության մեջ դնելը: Սույն օրենսգիրքը կիրառվում է ջրային հարաբերություններում իրավունքի նորմեր պարունակող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը պայմանագրային և ջրային հարաբերություններում ծագած իրավունքի նորմեր պարունակող իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք առաջացել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո: Գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին սույն օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի կողմից կքննվեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից. 2. Գործող ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը: Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահը տրված ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերը ենթակա են համապատասխանեցման սույն օրենսգրքի պահանջներին: |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 Մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը ջրօգտագործման թույլտվություններով, պայմանագրերով կամ ջրօգտագործման իրավունքներ պարունակող այլ իրավական փաստաթղթերով ամրագրված՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող անձինք դիմում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություններ ստանալու համար: Գործող ջրօգտագործման թույլտվությունը նորացման դեպքում ներկայացվում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին. 3. Ջրային համակարգերի օգտագործման գործող թույլտվությունների ժամկետների վավերությունը և դրանց վերաձևակերպումը: Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում անձինք, որոնք ունեն գործող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգն օգտագործելու իրավունքներ, պարտավոր են ստանալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Սույն հոդվածով սահմանված ժամկետում գործող ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն չստանալու դեպքում ջրօգտագործման թույլտվությունները, պայմանագրերը կամ ոչ մրցակցային ջրամատակարարման իրավունքի փաստաթղթերը համարվում են չեղյալ. 4. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո մշակում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում` - ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքի նախագիծը` մեկ ամսվա ընթացքում. - ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի նախագիծը` քսանհինգ ամսվա ընթացքում. - ջրի ազգային ծրագրի մասին օրենքի նախագիծը` երեք տարվա ընթացքում. - խմելու ջրի մասին օրենքի նախագիծը` չորս տարվա ընթացքում. - գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին օրենքի նախագիծը` երկու տարվա ընթացքում. 5. Կառավարությունը սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո՝ 1) հաստատում է հակահրդեհային նպատակների համար ջուր վերցնելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում. 2) հաստատում է ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը՝ երեք տարվա ընթացքում. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 3) հաստատում է ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգերը՝ մեկ տարվա ընթացքում. 4) Ջրային համակարգերի կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության ներկայացմամբ հաստատում է ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման (բացառությամբ առևտրային կազմակերպության ստեղծման) ձևերի մասին կարգերը՝ երեք ամսվա ընթացքում. 5) հաստատում է ջրատնտեսական հաշվեկշռի կազմման, ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգերը՝ մեկ տարվա ընթացքում. 6) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ներկայացմամբ հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը՝ մեկ տարվա ընթացքում. 7) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշները՝ երկու տարվա ընթացքում. 8) Ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՏԿ-ների դասակարգումը՝ վեց ամսվա ընթացքում. 9) սահմանում է ՀՏԿ-ների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում. 10) սահմանում է ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, մշակման և դրա փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում. 11) սահմանում է ջրային համակարգերի շինարարության և դրանց վերակառուցման նախագծերի փորձաքննության իրականացման կարգը` մեկ տարվա ընթացքում. 12) հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները 30 ամսվա ընթացքում. 13) ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո` - հաստատում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում հողերի օգտագործման տրամադրման և հողերի օգտագործման կարգը՝ երեք ամսվա ընթացքում, |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 - հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում շինարարական, հորատման, հատակի խորացման և պայթեցման, խողովակաշարերի և այլ հաղորդակցության ցանցերի անցկացման, լարանցումների աշխատանքների, ինչպես նաև կենսառեսուրսների և նյութերի արդյունահանման կատարման կարգը՝ վեց ամսվա ընթացքում, - հաստատում է ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտիներում անտառների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 14) հաստատում է էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 15) սահմանում է հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 16) սահմանում է միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության կարգը՝ երեք տարվա ընթացքում. 17) հաստատում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 18) հաստատում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 21) հաստատում է կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման կարգը ջրերի ստանդարտների հաստատումից հետո` վեց ամսվա ընթացքում. 22) սահմանում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները) և դրա (դրանց) գործառույթները՝ վեց ամսվա ընթացքում. 23) սահմանում է ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակը, կազմը և դրանց օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները՝ մեկ տարվա ընթացքում. 24) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հիդրոտուրբինների փորձաքննություն կատարելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 25) սահմանում է հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 26) հաստատում է բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 27) հաստատում է զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 28) սահմանում է ՀՏԿ-ների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը՝ երկու տարվա ընթացքում. 29) հաստատում է ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը՝ վեց ամսվա ընթացքում. 30) հաստատում է ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 31) հաստատում է արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 32) հաստատում է ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 33) հաստատում է որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 35) հաստատում է ջրային ռեսուրսների կամ ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնելու կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 37) սահմանում է ավազանային կառավարման տարածքները և հաստատում դրանց կառավարման պլանները՝ քսանինն ամսվա ընթացքում. 38) հաստատում է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը՝ վեց ամսվա ընթացքում. 39) սահմանում է ջրամատակարարներին և ջրօգտագործողներին ֆինանսական օգնության տրամադրման կարգը՝ երկու տարվա ընթացքում. 40) հաստատում է ՀՏԿ-ների անվտանգության նորմերի խախտումների ցանկը՝ վեց ամսվա ընթացքում. 42) հաստատում է ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 43) հաստատում է Կանոնակարգող խորհրդի կազմը, դրա գործունեության կարգը՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող օրենքի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 44) սահմանում է ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը և օրինակելի ձևերը՝ վեց ամսվա ընթացքում. 45) հաստատում է ջրի վիճակի վրա ազդող աշխատանքների իրականացման կարգը ջրաէկոհամակարգի պահպանման գոտիներում՝ երկու տարվա ընթացքում. 46) սահմանում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 47) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 48) հաստատում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 49) հաստատում է ազատ ջրօգտագործման կարգը՝ ինն ամսվա ընթացքում. 50) հաստատում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգը, հրահանգները և բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակները, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգը՝ երեք տարվա ընթացքում. 51) հաստատում է բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգը՝ վեց ամսվա ընթացքում. 52) հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը՝ վեց ամսվա ընթացքում. 53) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 6. Կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը՝ սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո` 1) հաստատում է ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը՝ վեց ամսվա ընթացքում. 2) հաստատում է ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ձևը՝ ինն ամսվա ընթացքում. 3) սահմանում է այն ջրհավաք ավազանները և գերխոնավ տարածքները, որոնք վճռական դեր ունեն ջրերի որակի և քանակի պահպանության համար՝ մեկ տարվա ընթացքում. 4) հաստատում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը՝ մեկ տարվա ընթացքում. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 5) սահմանում է ջրահեռացման համակարգերի օգտագործման և ջրերի մաքրման կանոնները՝ մեկ տարվա ընթացքում. 6) սահմանում է պետական հատուկ նշանակության յուրաքանչյուր հիդրոհանգույցի օգտագործման առանձնահատկությունները՝ երկու տարվա ընթացքում. 7) սահմանում է ջրամբարների ընթացիկ վիճակի, դրանց վերականգնման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ վերականգնումը ֆինանսավորող ծրագրի մշակման և կառավարություն առաջարկություններ ներկայացնելու կարգը՝ մեկ տարվա ընթացքում. 8) հաստատում է ջրերի ստանդարտները՝ երեք տարվա ընթացքում. 9) հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները և դրանց կիրարկման կարգն ու ժամանակացույցը` ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի հաստատումից մեկ տարի հետո. 7. Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակումից հետո` 2) հաստատում է ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեության կանոնակարգը և ավազանային կառավարման անցման ժամանակացույցը՝ երեք ամսվա ընթացքում. 4) հաստատում է անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը՝ երեք ամսվա ընթացքում. 8. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրամատակարարման ծառայությունները կարգավորվում են միայն սակագների մասով, և Կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման համար լիցենզիա չի տրամադրվում, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից ոռոգման ջրամատակարարման ծառայությունները մատուցվում են Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի հիման վրա: 2002 թ. հուլիսի 1ԵրևանՀՕ-373-Ն |