FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  148

Իրավունքների և պարտականությունների պարզաբանումը.
1. Յուրաքանչյուր ոք, վարույթին ներգրավվելով, իրավունք ունի տեղեկանալու իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև իր մաuնակցությամբ կատարվող վարութային գործողության նշանակության մասին.
2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել դրանց իրականացման պատշաճ և իրական հնարավորությունը.
3. Վարույթին ներգրավված յուրաքանչյուր անձի իր իրավունքները և պարտականությունները պարզաբանվում են մինչև իր մաuնակցությամբ կատարվող վարութային գործողությունն uկuելը և իր կողմից որևէ դիրքորոշում արտահայտելը.
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարույթի մաuնակցին հայտնել անհրաժեշտ տվյալներ այն անձանց մաuին, որոնց կարող է բացարկ հայտնվել.
5. Քննիչը վարույթի մասնավոր մասնակիցներին և վարույթին օժանդակող անձանց պարտավոր է հայտնել տվյալ վարույթով հսկող դատախազի և քննչական մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, աշխատանքային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և աշխատանքային հասցեները: