FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրը և գնահատող հանձնաժողովը.
1. Անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր (այսուհետ՝ մասնագետների ռեեստր): Մասնագետների ռեեստրը անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների տվյալների էլեկտրոնային բանկ է, որի հիմնական նպատակն է ապահովել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների պատահական ընտրությունը.
2. Մասնագետների ռեեստրից ավտոմատացված համակարգը պատահական ընտրության սկզբունքով էլեկտրոնային վիճակահանության արդյունքով ձևավորում է գնահատող հանձնաժողովներ, որոնք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնում են վարչարարություն: Գնահատող հանձնաժողովների համար վերադաս մարմին է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը: Գնահատող հանձնաժողովների կազմում ընդգրկվում են՝
    1) օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ.
    2) անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ.
3. Գնահատող հանձնաժողովները՝
    1) գնահատում են անձի ֆունկցիոնալությունը.
    2) կազմում են ծառայությունների անհատական ծրագիրը.
    3) անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող կամ չեն ճանաչում.
    4) որոշում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը.
    5) ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում են լրացուցիչ հետազոտությունների և (կամ) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ ստանալու նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ: Վերջիններս տեղեկությունը տրամադրում են հարցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.
    6) որոշում են հաշմանդամության պատճառական կապը.
    7) որոշում են մահվան պատճառական կապը.
    8) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ.
    9) որոշում են կայացնում ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ.
    10) մասնակցում են ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

11) իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ.
4. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: