Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 26 Օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիությունը. 1. Հայաստանի Հանրապետությունում կարող են անցկացվել օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության ստուգումներ և ուսումնասիրություններ, որպեսզի՝ 1) ճանաչվի դրա թռիչքային պիտանիության վկայականը, կամ երկարաձգվի գործողության ժամկետը. 2) տրվի թռիչքային պիտանիության վկայական կոմիտեի կողմից. 3) տրվի օդային տարածքում օդանավի թռիչքների թույլտվություն, եթե այդպիսին պահանջվում է. 2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության ստուգումներ և ուսումնասիրություններ կարող են անցկացվել նաև, եթե՝ 1) առկա են կասկածներ օդանավի թռիչքային պիտանիության վերաբերյալ. 2) ներկայացվել է հայտ օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից. 3) դա պահանջվել է օդանավի թռիչքային պիտանիության վերահսկողությունն իրականացնող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից. 3. Եթե օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ օդանավը թռիչքների համար պիտանի չէ, կամ օդանավին հասցվել է այնպիսի վնասվածք, որն ազդում է դրա թռիչքային պիտանիության վրա, ապա կոմիտեն կարող է արգելել օդանավի օդ բարձրանալը: Եթե օդանավը գրանցված է Չիկագոյի կոնվենցիայի անդամ հանդիսացող երկրում, ապա կոմիտեն տեղեկացնում է այդ երկրի համապատասխան իրավասու մարմնին օդանավի վիճակի և իր ընդունած որոշման մասին: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ իր օդանավը թռիչքների համար պիտանի է, ապա օդանավին տրվում է օդ բարձրանալու թույլտվություն: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ օդանավը չի բավարարում թռիչքային պիտանիության պահանջները, սակայն որոշակի պայմաններով կարելի է թույլատրել դրա թռիչքը մինչև այլ վայր, որտեղ կիրականացվի դրա վերանորոգումը, ապա կոմիտեն թույլատրում է օդանավի օդ բարձրանալը՝ այդ երկրի համապատասխան իրավասու մարմնի սահմանած պայմանների համաձայն: Այդպիսի թռիչքի ընթացքում չի թույլատրվում կատարել վճարովի փոխադրումներ: |