Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 4 6) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներ՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան մեծածախ կամ մանրածախ շուկային մասնակցող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման, մեծածախ առևտրի, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սպառողները (ներառյալ՝ որակավորված սպառողները). 7) էլեկտրաէներգիայի գնման երաշխիք՝ սույն օրենքով, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում և ծավալով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) պարտադիր գնման իրավունք, որը պաշտպանվում է սույն օրենքով, շուկայի կանոններով և պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով՝ լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը լիցենզիա ունեցող անձի կողմից փաստացի արտադրվել և առաքվել է, ինչպես նաև որը նա պատրաստ էր արտադրել և առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելու պատրաստ չլինելու պատճառով, և այդ դեպքերը, որպես բացառություն, սահմանված չեն շուկայի կանոններով. 8) էլեկտրաէներգիայի մատակարարում՝ սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում. 9) էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարում` սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով և սակագներով սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) երաշխավորված մատակարարում. 10) էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է շուկայի մասնակիցների միջև կնքված էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ուղիղ պայմանագրերի հիման վրա. 11) էլեկտրաէներգիայի օր-առաջ շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման օրվան նախորդող օրը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 4 12) էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատված, որում իրականացվում է հաշվեկշռող էլեկտրաէներգիայի առևտուրը. 13) ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների՝ էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն). 13.1) ինքնավար խումբ՝ ինքնավար էներգաարտադրողի կամ ինքնավար էներգաարտադրողի (էներգաարտադրողների) և սպառողի (սպառողների) խումբ. 14) լիցենզիա` հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով և լիցենզիայով նախատեսված դեպքերում՝ նաև պարտականությունը. 15) լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ. 16) խոցելի սպառող` բնակիչ բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը. 17) կարգավարում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի ու բնական գազի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որը կապահովի սահմանված որակի էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 4 18) հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազը հաղորդվում (փոխադրվում) են բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում են երրորդ երկիր. 19) համակարգային ծառայություններ` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար շուկայի կանոններով սահմանված կարգավորվող գներով ձեռք բերվող ծառայություններ. 20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունն իրական ժամանակում՝ միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով. 20.1) հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն. 21) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. 22) մատակարարման և օգտագործման կանոններ` հանձնաժողովի հաստատած կարգավորման փաստաթղթեր, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման ու սպառողների կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները. 23) միացում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի և հանձնաժողովի սահմանած միացման կանոնների համաձայն նոր կամ վերակառուցվող սպառման համակարգի կամ կայանի միացում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցին. 23.1) միկրոէներգաարտադրող՝ մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 4 24) շուկայի կանոններ` հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները. 25) որակավորված սպառող՝ սեփական դիմումի հիման վրա հանձնաժողովի հաստատած՝ շուկայի կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող (ենթասպառող)՝ շուկայի կանոններով սահմանված առանձնահատկություններով. 26) սակագին` էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին կամ վճար. 27) սպառող (բաժանորդ)` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում. 28) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում. 29) տարանցում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 4 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են` 1) անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքներ, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեության, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգության, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով. 2) բաշխման ցանց` էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից համապատասխանաբար կառավարվող և շահագործվող էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը բաշխվում է սպառողներին. 3) գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները. 4) ենթասպառող` սպառող, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր. 5) էլեկտրաէներգետիկական շուկա` սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան կազմակերպված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առք ու վաճառքի, հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման մեջ ներգրավված էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների համակարգ, որը բաղկացած է մեծածախ և մանրածախ շուկաներից. |