FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  25

Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու ժամկետը և գործողության ժամկետը.
1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունելու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից հետո 90 օրացուցային օրվանից ոչ ուշ: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու ավելի կարճ ժամկետ: Լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում սույն Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կամ սույն կետի երկրորդ պարբերության համապատասխան սահմանված ժամկետը կասեցվում է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիմումատուին ուղարկված հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից և վերսկսվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկություններ ստանալու օրվանից.
2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ժամկետը՝ դրա ընդունման օրվանից հաշված 3 տարի է, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ավելի երկար ժամկետ սահմանված չէ: