Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 232 Արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. Հայտարարատուի՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից. 2. Հայտարարատուի՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը դադարեցվում է հետևյալ հանգամանքների առաջացման դեպքում՝ 1) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտ՝ սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան. 2) սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին կամ սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով այն ապրանքների ձևակերպումը, որոնց նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է. 3) ապրանքների բացթողման մերժում՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագիրը գրանցելիս առաջացած արտահանման մաքսատուրքերի վճարելու պարտավորության առնչությամբ. 4) ապրանքների հայտարարագրի հետկանչը սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան և (կամ) ապրանքների բացթողման չեղյալ ճանաչելը սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորության առնչությամբ. 5) ապրանքները բռնագրավելը կամ ապրանքներն անդամ պետության սեփականությունը (եկամուտը) դարձնելը` այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 6) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). 7) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 232 3. Արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ մինչև «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետի լրանալը չավարտվելու դեպքում: Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը վճարելու ժամկետ է համարվում «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալու օրը. 4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպված լինեին «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման: Արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը. 5. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան վճարվող (գանձվող) արտահանման մաքսատուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների նկատմամբ տրամադրվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն, եթե դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 232 6. Ապրանքները՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետի երրորդ պարբերությանը կամ 231-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում, արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից (ամբողջական կամ մասնակի) հետո սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) գանձված արտահանման մաքսատուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան: |