FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  320

Մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահպանումը.
1. Մաքսային հսկողություն անցկացնելու համար անհրաժեշտ, պահպանման ենթակա փաստաթղթերն են՝
    1) մաքսային փաստաթղթերը.
    2) սույն Օրենսգրքի 108-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.
    3) փաստաթղթերը, որոնցով հաստատվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ կապված՝ ապրանքների օգտագործման և (կամ) դրանց տնօրինման սահմանափակումների պահպանումը.
    4) մաքսային գործառնություններ իրականացնելիս կազմված փաստաթղթերը.
    5) փաստաթղթերը, որոնցով հաստատվում են ապրանքների օգտագործման պայմանները՝ հայտագրված մաքսային ընթացակարգերին համապատասխան.
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը պետք է պահվեն անձանց և մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-15-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալու օրվանից մինչև 5 տարին լրանալը՝ անկախ այն բանից՝ արդյոք մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս դրանք ներկայացվել են, թե ոչ.
3. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պետք է պահեն այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են մաքսային գործի բնագավառում ծառայությունների մատուցման հետ կապված իրենց գործունեության նկատմամբ մաքսային հսկողությունն անցկացնելու համար այն տարին լրանալուց հետո 5 տարվա ընթացքում, որում իրականացվել են մաքսային գործառնությունները: