FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

Հարկային ուսումնասիրությունները.
1. Հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, սույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը.
2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետևյալ եղանակներով.
    1) կամերալ (ներքին)` հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով բացառապես հարկային մարմնում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրություն.
    2) արտագնա՝ հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով սույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն.
3. Հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրությունների տեսակներն են.
    2) չափագրումը.
    3) հանդիպակաց ուսումնասիրությունը.
    4) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը.
    5) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացած եկամուտներից վճարված հարկի գումարի վերադարձի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու նպատակով իրականացվող ուսումնասիրությունը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

14. Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ՝ ըստ ուսումնասիրությունների տեսակների, հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրությունում (նախագծում) նշվում են.
    1) արձանագրության համարը, կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
    2) ուսումնասիրության հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.
    3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը.
    4) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
    5) ուսումնասիրության տեսակը.
    6) ուսումնասիրվող ժամանակաշրջանը.
    7) ուսումնասիրության անցկացման փաստացի ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).
    8) ուսումնասիրության իրականացման վայրը (վայրերը), ուսումնասիրության տեսակից կախված` ըստ անհրաժեշտության.
    9) ուսումնասիրության արդյունքները.
    10) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների մասով՝
    ա. խախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ինչպես նաև այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել (նկարագրական մաս),
    բ. պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը (պատճառաբանական մաս),
    գ. պատասխանատվության կիրառման շարադրանքը, հարկային պարտավորությունների ճշգրտումը, վճարման առաջադրվող հարկային պարտավորությունների հաշվարկը (եզրափակիչ մաս).
    11) ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում այդ մասին համապատասխան գրառում կատարելու դաշտերը.
    12) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.
    13) նախագծում` առարկություններ չունենալու մասին գրառում կատարելու համապատասխան դաշտերը.
    14) արձանագրությունում` դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այն բողոքարկվել՝ ներառյալ դատարանը.
    15) արձանագրությունում՝ նախագծի վերաբերյալ հարկ վճարողի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են արձանագրությանը) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

15. Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագծի` հարկ վճարողին տրվող օրինակին կցվում են խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի պատճենները, որոնք պիտանի և անհրաժեշտ են ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար.
16. Սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված փաստաթղթերը համարվում են ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության անբաժանելի մաս:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

6) թեմատիկ ուսումնասիրությունը: Ընդ որում, սույն կետով սահմանված ուսումնասիրության համար հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում այն կարող է իրականացվել նաև առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում: Եթե հարկային մարմնում առկա տեղեկատվությունը բավարար չէ ուսումնասիրության իրականացման համար, և հարկ վճարողը ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, չի ներկայացնում կամ հրաժարվում է ներկայացնել ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել հարկ վճարողին այցելության եղանակով՝ անհրաժեշտ փաստաթղթերին տեղում ծանոթանալու կամ դրանցից քաղվածքներ անելու նպատակով.
4. Արտագնա հարկային ուսումնասիրություններ անցկացնելիս ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողին գրավոր ներկայացնում են ուսումնասիրության շրջանակներին առնչվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, որից դուրս փաստաթղթեր ու տեղեկություններ ուսումնասիրության ընթացքում հարկ վճարողից չեն կարող պահանջվել.
5. Հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
    1) կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները հարկ վճարողի կողմից ընդունվելու և ճշտված հարկային հաշվարկներ ներկայացվելու դեպքում.
    5) չափագրման արդյունքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդ և (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստ հայտնաբերելու դեպքում.
    6) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.
    7) կենտրոնացված մատակարարի կողմից անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ապրանքների մատակարարման ժամկետի խախտում հայտնաբերելու դեպքում.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

8) թեմատիկ ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.
6. Արտագնա հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են`
    1) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.
    2) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը.
    3) ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
    4) ուսումնասիրության տեսակը, նպատակը և իրավական հիմքերը.
    5) ուսումնասիրվող ժամանակաշրջանը.
    6) ուսումնասիրության անցկացման ժամկետը.
    7) ուսումնասիրության իրականացման վայրը (վայրերը), ուսումնասիրության տեսակից կախված` ըստ անհրաժեշտության.
    8) տեղեկություններ հարկ վճարողի իրավունքների ու պարտականությունների մասին.
    9) ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված լինելու օրվա և փաստացի սկսելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.
7. Հարկային մարմնի ղեկավարի հրամանով արտագնա հարկային ուսումնասիրության հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին: Սույն մասում նշված՝ հանձնարարագրի տրման լիազորության փոխանցման վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի հրամանը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում.
8. Արտագնա հարկային ուսումնասիրության հանձնարարագրում չնշված անձինք չեն կարող մասնակցել ուսումնասիրությանը: Ուսումնասիրություն իրականացնող անձանց կազմի փոփոխությունները և լրացումները կատարվում են հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով: Փոփոխման կամ լրացման մասին հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացնում է էլեկտրոնային ծանուցման եղանակով մինչև ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձանց ուսումնասիրությանը մասնակցելը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

9. Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը կամ հանձնարարագիրը չստորագրելը կամ հանձնարարագիր ստանալուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված ուսումնասիրություններ չանցկացնելու համար.
10. Արտագնա հարկային ուսումնասիրությունն ավարտվելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրության արդյունքների ամփոփման հիման վրա, ըստ ուսումնասիրության տեսակի ու նպատակների, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում, ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծ, որը ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը համարվում է հանձնված Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի նախագծի համար սահմանված համապատասխան ժամկետներում: Արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքներով խախտումներ հայտնաբերված չլինելու, ինչպես նաև հանդիպակաց հարկային ուսումնասիրությունների դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն (առանց նախագիծ կազմելու), որը ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված և ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  343

11. Հարկ վճարողը արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծն ստացված համարվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ արձանագրության նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտը արձանագրության նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում ժամկետի ավարտի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որն ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը և Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում հարկ վճարողին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված և ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում.
12. Սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով արձանագրությունը (նախագիծը) հարկ վճարողին ներկայացնելու համար սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել` հաշվի առնելով Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետները.
13. Սույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություններով առաջադրվում են հարկային պարտավորություններ, և կիրառվում է Օրենսգրքով ու օրենքներով սահմանված պատասխանատվություն: Սույն մասով սահմանված դեպքերում հայտնաբերված խախտումների մասով հարկային պարտավորություններ արձանագրությունում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե արձանագրության նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել: