FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ և ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ.
1. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և վերլուծության ապահովման նպատակով վարվում է դրանց ռեեստրը, որը ներառում է թափոնների անվանացանկը, գոյացման ծավալները, որակական և քանակական բնութագրերը, տեղեկություններ` թափոնների հետ վարվելու և դրանց գոյացման ծավալների ու վտանգավորության աստիճանի նվազեցման վերաբերյալ: Ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման.
2. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն.
3. Թափոնների առաջացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: