Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 153.1 Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման կարգը. 1. Ազգային ժողովի նշանակած ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել այդ ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված կարգով. 2. Եզրակացությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում. 3. Եզրակացությունում նշված ինքնավար մարմնի անդամն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ` երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստերում` անկախ նրա ներկայությունից. 4. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ` որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս ինքնավար մարմնի նախագահը կամ օրենքով սահմանված կարգով նրան փոխարինողը, որից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել եզրակացությունում նշված ինքնավար մարմնի անդամը. 5. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա` ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը. 6. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: |