Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 20 Կրկնակի հարկման բացառումը. 1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված կամ ստացման ենթակա՝ շահութահարկի և եկամտային հարկի հարկման օբյեկտները ներառվում են այդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ համապատասխան հարկատեսակով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետությունում Օրենսգրքով սահմանված կարգով, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ. 2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող հարկման օբյեկտների գծով հաշվարկված հարկերի գումարները նվազեցվում են համապատասխան հարկերի այն գումարների չափերով, որոնք այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից գանձվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարկերի գումարները նվազեցվում են օտարերկրյա պետություններում ձևավորվող հարկման օբյեկտներից Օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկերի գումարները չգերազանցող չափերով. 4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն նվազեցման ենթակա շահութահարկի կամ եկամտային հարկի գումարը գերազանցում է տվյալ հաշվետու տարվա արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար շահութահարկի կամ եկամտային հարկի պարտավորությունը, ապա հարկերի գերազանցող գումարները ենթակա են նվազեցման կազմակերպության կամ ֆիզիկական անձի հաջորդ հաշվետու տարիների համապատասխան հարկատեսակի պարտավորություններից: |