FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  46

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները.
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը.
2. Զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով.
3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը.
4. Զենքի և անձնական պաշտպանության հատուկ միջոցների գործադրման հիմքերի և կարգի նկատմամբ կիրառվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին.
5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: