Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 145 Վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը. 1. Վարույթի մասնավոր մասնակցի (բացառությամբ փաստաբանի), ինչպես նաև վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից սույն օրենսգրքով նախատեսված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը դրանց կատարումն ապահովելու նպատակով իրավասու է որոշում կայացնելու անձին հարկադրաբար ներկայացնելու մասին. 2. Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, հարկադրաբար ներկայացնելու ենթակա անձի տվյալները, իրավասու մարմինը, որին հանձնարարվում է հարկադրաբար ներկայացնելը, դրա հիմքը և պատճառները. 3. Անձին հարկադրաբար ներկայացնելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնվում հարկադրաբար ներկայացնելու մասին որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո անձը ներկայացվում է վարույթն իրականացնող մարմին: Հարկադրաբար ներկայացնելու փաստը վարույթն իրականացնող մարմնի կողմից ամրագրվում է համապատասխան արձանագրությամբ, որի պատճենը, իսկ դատարանի դեպքում՝ քաղվածքը հանձնվում է անձին: Արձանագրության մեջ նշվում են անձի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, նրա հայտարարությունները, նրան հարկադրաբար ներկայացրած իրավասու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմին անձին բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն: Արձանագրությունը կամ քաղվածքը ստորագրվում է հարկադրաբար ներկայացված անձի, նրան ներկայացրած իրավասու անձի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից. 4. Անձին անազատության մեջ պահելը չի կարող տևել ավելի, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման նպատակով նա հարկադրաբար ներկայացվել է, սակայն բոլոր դեպքերում ոչ ավելի, քան 12 ժամը: Անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու կամ սույն մասով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու դեպքում անձն անհապաղ ազատ է արձակվում: Այդ փաստը և անձին ազատ արձակելու հիմքը, տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն նշվում են համապատասխան արձանագրության մեջ, որի պատճենը կամ քաղվածքը հանձնվում է անձին: |