FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22.1

Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների կամ կամավորների ներգրավումը.
1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն կամ կամավոր ներգրավելու համար՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունը լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում.
2. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման և ներկայացման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: