FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  27

ա․ բանկերի հանդեպ ունեցած պարտավորություններ, բ․ վարկային կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններ, գ․ փոխատուի հանդեպ ունեցած պարտավորություններ, դ․ այլ պարտավորություններ.
    5) կողմից ներկայացվող՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  27

Կուսակցությունների հաշվետվությունները.
1. Կուսակցությունները պետական մարմիններին ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը.
3. Կուսակցության տարեկան հաշվետվությունը ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքում՝ առանձին բաժնում տեղադրելու միջոցով: Աուդիտի ենթակա կուսակցության դեպքում տարեկան հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը հրապարակվում են աուդիտորական եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում.
3.1. Կուսակցության տարեկան հաշվետվությունը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, կուսակցությունը ապահովում է տարեկան հաշվետվության հրապարակումը կուսակցության պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում): Կուսակցության պաշտոնական կայքէջում հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած՝ կուսակցության տարեկան հաշվետվության տարբերակը.
4. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը.
5. Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը` անկախ արժեքից, նշվում է կուսակցության հաշվետվությունում.
6. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  27

7. Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կուսակցություններն իրավունք ունեն իրենց հաշվետվությանը կից ներկայացնելու լրացուցիչ բացատրական նյութեր.
8. Կուսակցության տարեկան հաշվետվությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի կուսակցության՝
    1) մուտքերը՝ ա․ մուտքի վճարներ, բ․ անդամավճարներ, գ․ ֆիզիկական անձանց նվիրատվություններ, դ․ օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում, ե․ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները՝ առանձին նշելով զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված շահույթը, զ․ տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ, է․ վարկեր և փոխառություններ, ը․ բանկային ավանդների գծով ստացված տոկոսներ, թ․ կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ և մատուցված ծառայություններ, ժ․ քաղաքացիաիրավական այլ գործարքներից՝ կուսակցության գույքի առքուվաճառքից, վարձակալությունից և օրենքով չարգելված այլ գործարքներից ստացված միջոցներ, ժա․ այլ մուտքեր․ 2) ելքերը՝ ա․ աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ, բ․ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, գ․ կոմունալ վճարներ, դ․ գույքի վարձակալության վճարներ, ե․ ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարումներ, զ․ տրանսպորտային ծախսերի գծով ելքեր, է․ գործուղման ծախսերի գծով ելքեր, ը․ այլ ելքեր․ 3) կուսակցության գույքը՝ ա․ անշարժ գույք (շենք, շինություն, հողամաս և այլն), բ․ տրանսպորտային միջոցներ․ 4) կուսակցության պարտավորությունները՝