FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը.
1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնի դրա պատշաճ ուսումնասիրություն: Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը ներառում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի հետ գործարքների դիտանցումը` հաճախորդի, նրա գործարար բնութագրի և ռիսկայնության վերաբերյալ առկա տեղեկությունների հավաստիության, այդ տեղեկությունների հետ հաճախորդի գործունեության համադրելիության, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրի իսկության հարցում հավաստիանալու նպատակով.
2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է իր սահմանած հաճախականությամբ թարմացնի հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրության շրջանակում հավաքագրված տեղեկությունները՝ դրա արդիականության ու վերաբերելիության հարցում հավաստիանալու նպատակով: Հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների թարմացման համար սահմանված հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: