FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  114

Օպերատորի կառավարումը.
1. Օպերատորը պարտավոր է ձևավորել դիտորդ (տնօրենների) խորհուրդ, որի բացառիկ իրավասությանն է պատկանում շուկայի կանոնների, դրանցում փոփոխությունների և (կամ) լրացումների հաստատումը: Դիտորդ խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում են օպերատորի կանոնադրությամբ.
2. Օպերատորի գործադիր մարմնի անդամը, ինչպես նաև օպերատորի ցանկացած այլ պաշտոնատար անձ կամ աշխատակից (բացառությամբ դիտորդ խորհրդի անդամի կամ նախագահի) իրավունք չունեն լինելու ներդրումային ծառայություններ մատուցող որևէ անձի ղեկավար, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից.
3. Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ հանդիսանալ օպերատորի գործադիր մարմնի անդամ: Օպերատորի գործադիր մարմնի և դիտորդ խորհրդի անդամ, վերահսկող ծառայության ղեկավար, կարգապահական հանձնաժողովի նախագահ կամ նման այլ մարմինների ղեկավար (այսուհետ նաև՝ օպերատորի ղեկավար) չի կարող լինել այն անձը, որը՝
    1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
1.1) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն.
1.2) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.
    2) չունի սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում.
    3) դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.
    4) ճանաչված է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  114

5) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես օպերատորի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել օպերատորի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել օպերատորի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
4. Օպերատորը պարտավոր է ձևավորել օպերատորի, նրա ղեկավար մարմինների, շուկայի մասնակիցների գործունեությունը, ինչպես նաև շուկայում կազմակերպվող առևտուրը վերահսկող ծառայություն, որի ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են շուկայի կանոններով: Վերահսկող ծառայության անդամը և աշխատակիցը պետք է ունենան սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում.
5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է օպերատորի վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով: