FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

article  15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է հետևյալ կերպ.
    1) մշտական պահպանություն` պետական արխիվներում.
    2) ժամանակավոր պահպանություն` մինչև մշտական պահպանության հանձնելը պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների արխիվներում` սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում.
2. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համայնքի սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է հետևյալ կերպ.
    1) մշտական պահպանություն` համայնքային արխիվներում.
    2) ժամանակավոր պահպանություն` տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքային կազմակերպություններում` սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում.
3. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող փաստաթղթերը սույն օրենքով սահմանված կարգով պահպանում են դրանց սեփականատերերը կամ պայմանագրի հիման վրա պահպանության կարող են հանձնվել արխիվներ: