FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

6. Քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված զենքը դատաքննության ավարտից հետո փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ մինչև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը.
7. Եթե պետական ռազմականացված կազմակերպությունը տեխնիկապես ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձևափոխված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը չի ներառում զենքի հավաքածուում, ապա այն ենթակա է ոչնչացման.
8. Տեխնիկապես անսարք փամփուշտները, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը սեփականատերը անհատույց փոխանցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար.
9. Զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Զենք և ռազմամթերք առգրավելը, վերցնելը, ոչնչացնելը.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առգրավում, վերցնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը հետևյալ դեպքերում՝
    1) սույն օրենքով նախատեսված լիցենզիաների գործողությունը կասեցվել կամ դադարեցվել է, թույլտվությունները ճանաչվել են ուժը կորցրած, կամ վերոնշյալ լիցենզիաները կամ թույլտվությունները բացակայում են.
    2) իրավաբանական կամ ֆիզիկական անձինք խախտել են զենքի շրջանառության՝ սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները` մինչև oրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը.
    3) զենք տնoրինողների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն կամ ձևափոխված, ձգաբանական կամ տեխնիկական բնութագրերի խախտումներով զենք հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր կամ փամփուշտներ.
    4) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված դեպքերում.
    5) մահացել է զենքի սեփականատերը` մինչև ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը.
    6) լուծարվել է իրավաբանական անձը.
    7) oրենքով սահմանված այլ դեպքերում.
2. Զենքի մահացած սեփականատիրոջ կամ որպես պարգև տրված զենքը տնօրինող մահացած քաղաքացու զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առգրավում, վերցնում է՝ մինչև ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը: 3․ Շահագործման համար տեխնիկապես պիտանի, առգրավված, վերցված քաղաքացիական և ծառայողական զենքերը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը, փամփուշտները կարող են իրացվել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով: 4 Որսի, ձկնորսության, շրջակա միջավայրի ու բնական պաշարների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմիններն առգրավված, վերցված զենքը փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
5. Առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը կամ ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է փոխանցվում Կառավարության սահմանած կարգով: