Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 Պետական պահպանություն իրականացնող մարմինը և ծառայության պետի լիազորությունները. 1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը ծառայությունն է, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է. 2. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին։ Ծառայության պետի բացակայության ժամանակ վերջինիս պարտականությունները վարչապետի որոշմամբ կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը. 3. Ծառայության պետը՝ 1) պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար. 2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. 3) կառավարում է ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները. 4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին. 5) օրենքով կամ ծառայության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության ծառայողներին և աշխատողներին, զինվորական ծառայությունից արձակում է ծառայության ծառայողներին, խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության ծառայողներին և աշխատողներին. 6) հաստատում է հաստիքացուցակը. 7) հաստատում է ներքին աշխատակարգը. 8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ. 9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները. 10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները. 11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 12) սահմանում է իր տեղակալների, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները և պատասխանատվության աստիճանը. 13) կատարում է պարտականությունների բաշխում իր և իր տեղակալների միջև. 14) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում. 15) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը. 16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողներին և աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ. 17) ծառայության ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է մեդալներ և կրծքանշաններ, հաստատում դրանց կանոնադրությունները և նկարագրությունները. 18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ծառայության գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը. 19) վերահսկում է ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը. 19.1) սահմանում է ծառայության ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության նորմատիվները, ինչպես նաև հաստատում է ֆիզիկական և կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցները. 19.2) հաստատում է պետական պահպանության ոլորտի գործառույթներին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները. 20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների՝ համատեղությամբ աշխատանքի պայմանները. 21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաև արտարժութային), ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում՝ արտարժութային) կարգադրիչն է. 23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ծառայությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում պահեստազորում չգտնվող կանանց. 24) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ՝ գնդապետի կոչումը ներառյալ, ներկայացնում է միջնորդություն ծառայության ղեկավար ծառայողներին զինվորական բարձրագույն սպայական կազմի կոչումներ շնորհելու վերաբերյալ. 25) ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ծառայության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը. 26) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողների և աշխատողների թվի, ինչպես նաև դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ. 27) ծառայության ծառայողներին և աշխատողներին, ինչպես նաև ծառայության առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգևատրելու համար ունի պարգևատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում՝ հրազեն և սառը զենք). 28) իր իրավասության սահմաններում որոշում է ծառայության կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանցման կարգը. 29) ծառայության կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացվելիս որոշում է օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը. 30) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պատվիրակություններին ընդունելու, ինչպես նաև ծառայության պատվիրակություններին օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին. 31) հաստատում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և կառուցվածքները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 32) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները. 33) որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների գործուղման հետ կապված հարցերը. 34) օրենքի համաձայն՝ ծառայության համակարգի ծառայողների և աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ՝ կապված նրանց ծառայության (աշխատանքի) առանձնահատկությունների հետ. 35) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը. 36) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական (այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում նորմատիվ) իրավական ակտեր. 37) ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում. 38) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ. 3.1. Ծառայության պետն օգտվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ (բացառությամբ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանող լիազորության) մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 15.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 18-րդ հոդվածի 5-րդ մասով, 26-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 7-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 47-րդ հոդվածի 1.1-ին և 3-րդ մասերով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորություններից՝ պետական պահպանությունն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման մասով. 4. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 5. Ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, ծառայողների և աշխատողների քանակը հաստատում է վարչապետը, իսկ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կառուցվածքները և ծառայողների և աշխատողների գործառնական պարտականությունները, ինչպես նաև ծառայության ծառայողների վկայականների տրամադրման կարգը հաստատում է ծառայության պետը։ Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ. 6. Ծառայության հաստիքները ենթակա են համալրման նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ. 7. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները։ |