FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ.
1. Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ.
2. Թափոնների տեղադրման սահմանաքանակները սահմանում են թափոնների գործածության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինները` շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների նորմատիվներին համապատասխան.
3. Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանն են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: