FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  444

Ընդհանուր անցումային դրույթներ.
1. Սույն Օրենսգիրքը կիրառվում է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով կարգավորվող և այն ուժի մեջ մտնելու օրվանից առաջացած հարաբերությունների նկատմամբ.
2. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով կարգավորվող՝ մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած հարաբերությունների մասով սույն Օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտավորությունների նկատմամբ, որոնք կառաջանան այն ուժի մեջ մտնելու օրվանից՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 448-465-րդ հոդվածներով նախատեսված դրույթները.
3. Սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Հանձնաժողովի որոշումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը և կիրառվում են սույն Օրենսգրքին չհակասող մասով.
4. Եթե սույն Օրենսգրքին համապատասխան կիրառվող՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերը և ակտերը սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին չեն մտել ուժի մեջ, ապա մինչև դրանց ուժի մեջ մտնելը կիրառվում է անդամ պետությունների՝ համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ.
5. Մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են այն ապրանքների կատեգորիաները, որոնք չեն դասվում անձնական օգտագործման ապրանքների շարքին, կիրառվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  444

Մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը՝ պայմանավորված անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաներով, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերով և անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային սահման ներմուծելու եղանակներով, կիրառվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը: Մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են անձնական օգտագործման ապրանքների այն կատեգորիաները, որոնց համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը, կիրառվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը: Մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու՝ անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը՝ պայմանավորված Միության մաքսային տարածք անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծելու եղանակներով, կիրառվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  444

Մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման այն ապրանքների ցանկն ու թիվը, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածքում իրենց գտնվելու ժամանակահատվածում, անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից, կարող են ներմուծվել՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, կիրառվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը: Մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաներով, Միության մաքսային տարածք այդ ապրանքները ներմուծող անձանցով և (կամ) Միության մաքսային տարածք անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծելու եղանակներով պայմանավորված՝ անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերն ու պայմանները, կիրառվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը: Մինչև Հանձնաժողովի այն որոշումն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցների շարժիչի թողարկման պահը և աշխատանքային ծավալը որոշելու կարգը, կիրառվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  444

6. Մինչև սույն Օրենսգրքի 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը և մինչև սույն Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի կատարումն ապահովող ընդհանուր գործընթացի՝ Միության շրջանակներում իրագործումը սկսելը կիրառվում է ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիրը.
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում և սույն Օրենսգրքի 448-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջազգային պայմանագրերը կիրառվում են սույն Օրենսգրքին չհակասող մասով՝ միայն Հանձնաժողովի իրավասությանը վերապահված՝ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով և սույն Օրենսգրքի 448-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հարցերի մասով և հաշվի առնելով սույն Օրենսգրքի 451-րդ հոդվածը.
8. Մինչև սույն Օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և 217-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը՝ սույն Օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում ներմուծման մաքսատուրքերի՝ ադվալորային դրույքաչափով հաշվարկման բազա է հանդիսանում այն ապրանքների մաքսային արժեքը, որոնք պատրաստվել (ստացվել) են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից, իսկ սույն Օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ այդպիսի բազա է հանդիսանում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների մաքսային արժեքը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  444

9. Մինչև սույն Օրենսգրքի 391-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը՝ կիրառվում են «Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային փորձաքննություն անցկացնելու կարգի մասին» Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 258 որոշմամբ հաստատված՝ Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային փորձաքննություն անցկացնելու կարգի 24-րդ կետի դրույթները.
10. «Այն ապրանքների կատեգորիաների ցանկի մասին, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ ընթացակարգով ձևակերպելու պայմանների մասին» Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ և «Քաղաքացիական ուղևորատար օդանավեր ներմուծելու դեպքում սակագնային արտոնությունների, մաքսատուրքերից, հարկերից լրիվ ազատման, ինչպես նաև ժամանակավոր ներմուծման ժամկետների հետաձգման և առանձին մաքսային ընթացակարգերի կիրառման մասին» Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 328 որոշման 6-րդ կետով սահմանված ապրանքների նկատմամբ, մինչև սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և ապրանքների այդ կատեգորիաների նկատմամբ այն կիրառելու կարգը կարգավորող՝ Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելը, հատուկ մաքսային ընթացակարգը կիրառվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքների կատեգորիաները սահմանած՝ Հանձնաժողովի նշված որոշումներով սահմանված պայմաններով: