FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  67

Հայտարարատուն.
1. Որպես հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող անձանց ցանկը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածով.
2. Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ որպես հայտարարատու կարող է հանդես գալ Միության այն անձը, որը Միության մեկ այլ անձի հետ կնքել է այնպիսի գործարք, որի հիման վրա ապրանքներն արտահանվում են Միության տարածքից.
3. Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հարկ վճարող հաշվառված՝ մասնաճյուղ ունեցող օտարերկրյա անձը կարող է հանդես գալ որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պայմաններին համապատասխանելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ այդ անձն ապրանքները տեղափոխում է Միության մաքսային սահմանով օտարերկրյա անձի և Միության անդամ պետության անձի միջև գործարքի շրջանակից դուրս, եթե օտարերկրյա անձն իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու կամ տնօրինելու ապրանքները.
4. Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել անձանց կատեգորիաներ, որոնք կարող են հանդես գալ որպես հայտարարատու՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ, որոնց պահպանման դեպքում այդպիսի անձինք կարող են հանդես գալ որպես հայտարարատու: