Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 252 Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրից իրավաբանական անձին հանելը. 1. Իրավաբանական անձը ռեեստրից հանվում է Միության մաքսային օրենսգրքի 403-րդ, 408-րդ, 413-րդ, 418-րդ, 423-րդ և 428-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 412-րդ, 417-րդ, 422-րդ և 427-րդ հոդվածների երկրորդ և հինգերորդ պարբերություններում առաջադրված պահանջների խախտման պարագայում՝ գործունեության կասեցման փուլում դրանք վերացնելու նպատակով տրված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքերում։ Ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմավորումը հիմք չէ իրավաբանական անձին ռեեստրից հանելու համար. 2. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ընդունում է մաքսային մարմինը գրավոր ձևով` պատճառաբանված հիմնավորմամբ, և դրա ընդունման օրվան հաջորդող օրը ծանուցում է իրավաբանական անձին։ Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն իրավաբանական անձի լիազորած ներկայացուցչին է հանձնվում առձեռն կամ ուղարկվում է իրավաբանական անձին փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը և ամսաթիվը. 3. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և կատարվում է իրավաբանական անձի կողմից ծանուցվելու օրվանից. 4. Անկախ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթից` ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողները, մաքսային պահեստի տիրապետողները և ազատ պահեստի տիրապետողները կարող են մինչև ռեեստրից հանվելու օրը իրենց կնքած պայմանագրերի հիման վրա կատարել գործունեություն` սույն մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեեստրից հանելու հիմքը մաքսային կանոնների խախտում արձանագրելն է. 5. Լուծարման կամ վերակազմակերպման հետևանքով գործունեության դադարեցման (բացառությամբ իրավաբանական անձի վերակազմավորման) դեպքում մաքսային մարմիններն իրավաբանական անձանց ռեեստրից հանում են լուծարման կամ գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող օրը` դրա վերաբերյալ գրառում կատարելու միջոցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 252 6. Ռեեստրից իրավաբանական անձին հանելը չի ազատում նրան (նրա իրավահաջորդին) մինչև ռեեստրից հանելը կնքված պայմանագրերի հիման վրա մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման կամ պահպանման հետ կապված ձևակերպումներն ավարտելու կամ այլ գործողություններ կատարելու պարտականությունից. 7. Ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվում են այլ մաքսային ընթացակարգով, բացառությամբ այն դեպքի, երբ ապրանքները փոխանցվում կամ օտարվում են անմաքս առևտրի այլ խանութի սրահից դրանք իրացնելու համար. 8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում, երբ անմաքս առևտրի խանութից ապրանքները տեղափոխվում են միևնույն մաքսային մարմնի հսկողության ներքո գտնվող անմաքս առևտրի այլ խանութ, հսկողությունն իրականացնում է այդ մաքսային մարմինը: Սույն հոդվածով նախատեսված ապրանքների տեղափոխումն այլ մաքսային մարմնի հսկողության ներքո գտնվող անմաքս առևտրի խանութ արվում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան. 9. Ռեեստրից անմաքս առևտրի խանութի տիրապետողին հանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային նպատակներով դիտարկվում են որպես ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքներ։ Այդ ապրանքների վաճառքը ռեեստրից հանված անմաքս առևտրի խանութի սրահից, ինչպես նաև այլ ապրանքներ անմաքս առևտրի տվյալ խանութ հանձնելը չի թույլատրվում. 10. Ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքում այդ ռեեստրում ընդգրկվելու համար անձի տրամադրած՝ պարտավորությունների կատարման ապահովման վերադարձը (գործողության դադարեցումը) կատարվում է սույն օրենքի 10-րդ գլխին համապատասխան։ |