Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 Հարկային օրենսգրքի կարգավորման առարկան. 1. Հարկային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի (այսուհետ՝ հարկեր) և Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ՝ վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ հարկային հարաբերություններ), սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները. 2. Վճար վճարողների շրջանակը, վճարների դրույքաչափերը, վճարների հաշվարկման, վճարման, գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարների գծով արտոնությունները սահմանվում են Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով. 3. Հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են. 4. Մաքսային վճարների տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: |