Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման և հաստատման կարգը. 1. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծությունը (ՀՊԾ), որը առանձնացվում է հանձնաժողովի ընթացիկ գործառույթների իրականացման ծախսերի (ԸԾ) և հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) ծրագրերի, միջոցառումների և (կամ) գործառույթների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ծախսերի (այսուհետ՝ նպատակային ծախսեր՝ ՆԾ). 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ծախսերի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հանձնաժողովը հաշվարկում է` 1) վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը (ԻՇը) և հանրային ծառայության յուրաքանչյուր կարգավորվող ոլորտի իրացման շրջանառությունը (ԻՇՈ1, ԻՇՈ2, ԻՇՈ3 ….. ԻՇՈn)` հաշվի առնելով յուրաքանչյուր վճարողի (Վ1, Վ2, Վ3….. Վn) հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության (յուրաքանչյուր լիցենզիայի (թույլտվության) համար առանձին) հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա (սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում հաշվետու տարվա կանխատեսվող) իրացման շրջանառությունը (ԻՇ1, ԻՇ2, ԻՇ3…… ԻՇn)` առանց ավելացված արժեքի հարկի գումարների. 2) ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿԸ1, ՏԿԸ2, ՏԿԸ3….. ՏԿԸn). 3) հանրային ծառայության տվյալ կարգավորվող ոլորտի իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿՈ1, ՏԿՈ2, ՏԿՈ3….. ՏԿՈn). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 4) յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (Դ1, Դ2, Դ3………Դn)՝ որպես ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի ու հանձնաժողովի հաշվետու տարվա ԸԾ-ի արտադրյալի և հանրային ծառայության տվյալ կարգավորվող ոլորտի մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի ու հանձնաժողովի հաշվետու տարվա նպատակային ծախսերի ըստ ուղղությունների առանձին մեծությունների գումարի (∑ՆԾi) արտադրյալի հանրագումար: Եթե ՆԾ-ն վերաբերում է հանրային ծառայությունների երկու և ավելի կարգավորվող ոլորտների, ապա ՆԾ մեծությունը բաշխվում է այդ ոլորտների միջև՝ վերջիններիս իրացման շրջանառությունների հանրագումարում դրանցից յուրաքանչյուրի տեսակարար կշռին համապատասխան. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվարկների սխեման ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում. 4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկների նախագիծը Կառավարության լիազոր մարմին է ներկայացվում յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին, որն այնուհետև կարող է ճշգրտվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում. 5. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի կողմից հաշվետու տարվա վճարողների անվանական կազմը, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը (այդ թվում՝ ըստ ամիսների) հաշվարկվում և համապատասխան որոշմամբ հաստատվում են մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա ավարտը. 6. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվետու տարվա ընթացքում կարող են փոփոխվել հանձնաժողովի՝ տվյալ տարվա պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) փոփոխությամբ կամ հաշվետու տարվա վճարողների անվանական ցանկում ներառված և հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծության մեջ 0.5 տոկոսից ավելի տեսակարար կշիռ ունեցող որևէ վճարողի՝ օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատմամբ կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցման հիմքով կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարեցմամբ պայմանավորված։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 7. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի (այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների) և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների ամսական վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ կարգավորման պարտադիր վճարների մեծությունների փոփոխության դեպքում մինչև հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող հինգերորդ օրը ներկայացնում է հարկային մարմին: |