FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  64

1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձանց և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց մասին.
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են ժամանակավոր ապաստան, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են փախստականներ և ապաստան ստացածներ, եթե նրանք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են և ունեն համապատասխանաբար փախստականի և ժամանակավոր ապաստանի վավեր վկայական, և նրանց որպես փախստական ճանաչելը, ինչպես նաև ժամանակավոր ապաստանի իրավունքը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել: Նշված անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, պետք է դիմեն Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին փախստականի և ժամանակավոր ապաստանի վկայականը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի հետ փոխանակելու համար: Նշված ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձ համարվելու համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով.
2. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած այն անձինք, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված փախստականի վկայականը, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձ համարվելու համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով.
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: