Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 81 Չկայացած հարկադիր աճուրդը և հետագա հարկադիր աճուրդները. 1. Հարկադիր աճուրդը համարվում է չկայացած, եթե՝ 1) աճուրդին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել. 2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել. 3) համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով անհնարին է դարձել աճուրդի անցկացումը կամ դրան մասնակցելը. 4) աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ հրաժարվել կամ խուսափել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց. 5) աճուրդում հաղթած անձի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել գույքի շրջանառության սահմանափակումների պատճառով. 6) առկա է սույն օրենքի 79-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված հիմքը. 2. Կրկնակի հարկադիր աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը կայքում տեղադրվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա չկայացած հարկադիր աճուրդի ավարտից հետո՝ երրորդ օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի հիման վրա աճուրդը չկայացած համարելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունումից հետո՝ երրորդ օրը. 3. Շահագրգիռ անձը հարկադիր կատարողին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով աճուրդը չկայացած համարելու պահանջ կարող է ներկայացնել ոչ ուշ, քան աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կայքում հրապարակման օրվան հաջորդող երրորդ օրը։ Շահագրգիռ անձն աճուրդը չկայացած համարելու պահանջով դատարան կարող է դիմել միայն սույն մասով սահմանված կարգով հարկադիր կատարողին դիմելուց հետո. 4. Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդում լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10 տոկոսի չափով: Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա լոտի մեկնարկային գինը չի իջեցվում. 5. Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Սույն մասում նշված 15 աճուրդների թվում հաշվի չեն առնվում այն կրկնակի աճուրդները, որոնցում լոտի մեկնարկային գինը չի իջեցվել։ |