Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Կանոնադրական կապիտալի նվազեցումը. 1. Ընկերության փաստացի համալրված կանոնադրական կապիտալի Ընկերության գործունեության ընթացքում նվազեցումը՝ դրա հաշվին շահութաբաժիններ բաշխելու կամ այլ ձևերով արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի. 2. Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) սեփականատերերը (մասնակիցները) իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու մասնակցության հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում, եթե՝ 1) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին, և տվյալ մասնակիցները քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել. 2) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված մասնակիցների իրավունքները, և նրանք տվյալ որոշումն ընդունելիս դեմ են քվեարկել կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել. 3. Ընկերության` իրենց մասնակցության հետգնման պահանջի իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվում է Ընկերության մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա, այն ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը հանգեցրել է մասնակիցների իրավունքների՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված սահմանափակմանը. 4. Ընկերության կողմից մասնակցության հետգնումը կատարվում է դրա շուկայական արժեքով, որը որոշվում է առանց մասնակցության գնահատման և հետգնման պահանջի իրավունք տվող Ընկերության գործողությունների հետևանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու. 5. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նաև «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 6. Մասնակցության հետգնման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել այդ համաձայնություն տալը, եթե՝ 1) մասնակցության հետգնման դեպքում Ընկերությունն ի վիճակի չի լինի լրիվ բավարարելու իր պարտատերերի պահանջները. 2) կանոնադրական կապիտալի նվազեցման արդյունքում վտանգվում կամ կարող են վտանգվել Ընկերության վճարունակությունը, ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների կամ Ընկերության այլ պարտատերերի շահերը. 3) Ընկերությունը կխախտի հիմնական տնտեսական նորմատիվները կամ դրանցից թեկուզ մեկը. 4) մասնակցության հետգնումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության ապահովագրական կամ ֆինանսական համակարգի ապակայունացմանը. 7. Ընկերության կողմից իր բաժնետոմսերը հետ գնելու դեպքում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ տվյալ բաժնետոմսերի իրացման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 2/3-ից. 8. Ընկերությունը պարտավոր է կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշումը կայացնելուց առաջ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հայցել Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը: Առանց Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության` կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշումն առ ոչինչ է. 9. Կենտրոնական բանկի խորհուրդը Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցմանը համաձայնություն է տալիս կամ մերժում է համաձայնության տրամադրումը՝ դիմումն ստանալու պահից երեսնօրյա ժամկետում: Երեսնօրյա ժամկետում դիմումը չբավարարելու կամ չմերժելու դեպքում դիմումը համարվում է բավարարված: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 10. Կանոնադրական կապիտալը նվազեցնելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալուց հետո Ընկերությունն ընդունում է կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում, որը կայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է դրա մասին տեղեկատվությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել իր ինտերնետային կայքում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: |