Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 29 Համապատասխանության գնահատման պայմանները. 1. Համապատասխանության գնահատումներն անցկացվում են վերահսկվող անձի տեղեկատվական համակարգերին հասանելիություն ապահովելու միջոցով և տեղեկատվական համակարգերի ու կիբեռանվտանգության ապահովման պահանջներին վերաբերող տվյալների, նյութերի և տեղեկությունների, դրանցում կատարված փոփոխությունների, վերաբերող պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլ փաստաթղթերի), տեխնիկական առաջադրանքների, անկախ աուդիտորական եզրակացությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով. 2. Համապատասխանության գնահատման ընթացքում առանց գնահատող խմբի ղեկավարի թույլտվության կողմնակի անձանց մուտքը գնահատող խմբի աշխատանքային տարածք արգելվում է. 3. Համապատասխանության գնահատում իրականացնելիս կարող են կիրառվել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական կամ ծրագրային միջոցներ, էլեկտրոնային և այլ սարքավորումներ, կրիչներ, թվային տիրույթում կարող են կատարվել գործողություններ՝ ուղղված համապատասխանության գնահատման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը: |