Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 50 Սահմանադրական դատարանի կողմից կիրառվող սանկցիաները. 1. Սահմանադրական դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նիստը նախագահողի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ արարքի միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում նիստը նախագահողն իրավասու է խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ Սահմանադրական դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից. 2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և դատարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակ հետապնդի. 3. Դատավարության մասնակիցների նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը. 4. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Դատավարության կողմի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը կարող է հետաձգվել սանկցիայի կիրառման ժամկետով. 5. Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի կամ նրա ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետը լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին. 6. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին աշխատակարգային որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով. 7. Դատական տուգանքը կիրառվում է մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, ընդսմին, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող` դատարանի աշխատակարգային որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 50 8. Գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող դատախազի կամ փաստաբանի նկատմամբ չի կիրառվում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան: Գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող դատախազի կամ փաստաբանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները թույլ տալու համար դատական սանկցիա կիրառելուց հետո դատական սանկցիայի վերաբերյալ աշխատակարգային որոշումը Սահմանադրական դատարանն ուղարկում է համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատի նախագահին: Դատական սանկցիա կիրառելու մասին աշխատակարգային որոշումը չի բացառում նույն արարքի համար դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը. 9. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիա կիրառելու փոխարեն Սահմանադրական դատարանը կարող է դիմել գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատի նախագահին համապատասխանաբար դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելն իրականացվում է Սահմանադրական դատարանի՝ նույն դատական նիստում ընդունվող աշխատակարգային որոշմամբ: Այն պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար. 10. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի աշխատակարգային որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից. 11. Եթե դատարանը գտնում է, որ վարույթի մասնակիցը կամ դատական նիստին ներկա այլ անձ դատարանի նկատմամբ դրսևորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի արարք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա կարող է առանց նախազգուշացման սույն հոդվածով սահմանված կարգով անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, բացառությամբ տուգանքի, և քրեական վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ դիմում է դատախազին: Այդ հարցով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում: |