FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  28

Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը.
1. Այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, որոնց՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերը կամ ելքերը հաշվետու տարվա ընթացքում գերազանցել են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկը, ենթակա են պարտադիր աուդիտի.
2. Սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից պետական ֆինանսավորում ստացած կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի՝ անկախ հաշվետու տարում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափից.
3. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված մուտքերի կամ ելքերի չափը հաշվարկելիս դրանում չի ներառվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված՝ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ընդհանուր շահույթը։ Հաշվարկման ենթակա են միայն կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները.
4. Սույն հոդվածով նախատեսված պարտադիր աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից և իրականացվում բաց մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների կողմից։ Պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից։ Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթը կազմակերպում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ իր որոշմամբ սահմանված կարգով։