Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 10381 Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկությունները. 1. Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիների կողմից համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր. 2. Համատեղ գործունեության պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Եթե, պայմանագրի համաձայն, մասնակիցների կողմից պետք է ներդրվեն անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման: Նոտարական կարգով վավերացված պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից, իսկ պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից. 3. Պարզ գրավոր ձևով (առանց նոտարական վավերացման) կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները (կողմերը), որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատել համայնքի ղեկավարը. 4. Համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք կամ այլ ներդրման) տեսակները, արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, ավանդի օգտագործման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող և մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը (պայմանագրով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույք նախատեսված լինելու դեպքում) իրականացնող անձինք և նրանց անձնագրային տվյալները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաև օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ. 5. Համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Համատեղ գործունեության պայմանագիրը չի լուծվում, կամ պայմանագրի գործողությունը չի դադարում սույն օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրի կողմ մնում է միայն մեկ մասնակից: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը: |