FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումները.
1. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս պետք է ներդնի ռիսկի կառավարման այնպիսի ընթացակարգեր, որոնք կբացահայտեն և կգնահատեն հնարավոր կամ առկա ռիսկերը և կապահովեն ռիսկերին համարժեք միջոցների ձեռնարկումը.
2. Բարձր ռիսկի չափանիշի առկայության կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հաճախորդի հավելյալ ուսումնասիրության իրականացման հանձնարարականի ստացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Հավելյալ ուսումնասիրություն իրականացվում է նաև այն դեպքերում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության ընթացքում բացահայտվում կամ ի հայտ է գալիս բարձր ռիսկի չափանիշ: Բարձր ռիսկի չափանիշի առկայությունը գնահատելիս հաշվետվություն տրամադրող անձը պետք է նաև հաշվի առնի կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի՝ շահառուին վերաբերող տվյալները.
2.1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկի հաճախորդի և նրա իրական շահառուի, ինչպես նաև կյանքի ապահովագրության շահառուի, իսկ սույն հոդվածի 4.1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ նաև նրա իրական շահառուի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու հանգամանքը պարզելու ուղղությամբ.
3. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի և կիրառի առանց առերես շփման գործարքներին կամ գործարար հարաբերություններին առնչվող ռիսկերի կառավարման քաղաքականություն և ընթացակարգեր, ներառյալ՝ նույնականացման և ինքնության ստուգման համար, որոնք պետք է կիրառվեն հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելիս և գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  18

3.1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի և կիրառի գործարար հարաբերություն հաստատելուց հետո հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) ինքնության ստուգման դեպքերին առնչվող ռիսկերի կառավարման քաղաքականություն, որը ներառում է առնվազն այն պայմանները (այդ թվում՝ կատարման ենթակա գործարքների սահմանափակ բնույթը, քանակը կամ արժեքը), որոնց առկայության դեպքում հաճախորդը կարող է հաստատված գործարար հարաբերության շրջանակներում գործարքներ կատարել մինչև ինքնության ստուգումը.
4. Եթե հաճախորդն օտարերկրյա իրավաբանական անձ է կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ տրաստ կամ այլ համանման իրավաբանական կազմավորում, ապա հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձի կենսական շահերի կենտրոնը.
4.1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է նույնականացնել կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի շահառուին վերջինիս ինքնությունը կամ բնորոշ հատկանիշները պարզելուց անմիջապես հետո, իսկ ինքնության ստուգումն իրականացնել ապահովագրական հատուցումը վճարելու պահին: Ընդ որում, հաշվետվություն տրամադրող անձը սույն մասով նախատեսված պարտականությունը կատարում է՝
    1) ֆիզիկական կամ իրավաբանական անձ շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով տվյալ անձի անունը, ազգանունը կամ անվանումը.
    2) որոշակի հատկանիշների կամ որոշակի խմբի դասվելու կամ որևէ այլ հիմքով շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով ապահովագրական հատուցումը վճարելու պահին շահառուներին նույնականացնելու համար բավարար տեղեկություններ.
    3) բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում՝ ողջամիտ քայլեր ձեռնարկելով իրավաբանական անձ շահառուների իրական շահառուին նույնականացնելու և նրա ինքնությունն ստուգելու նպատակով.
5. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում իրականացնել հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն: Պարզեցված ուսումնասիրություն չի կարող իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշի կամ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  18

6. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է անհրաժեշտ պարբերականությամբ և դեպքերում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնել նաև առկա հաճախորդների նկատմամբ՝ այդ հաճախորդների հետ կապված ռիսկերի և դրանց էականության հիման վրա: