FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  19

Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրումը և դրա դադարեցումը.
1. Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար մինչև ֆիլմի նկարահանումն իրականացնելը ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում՝
    1) համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու հայտը.
    2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.
    3) ֆիլմի համառոտ նկարագիրը, ֆիլմարտադրության նախնական ժամանակացույցը.
    4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների նախնական ցուցակը.
    5) ֆիլմի նախահաշիվը.
    6) ֆինանսավորման նախնական պլանը.
    7) համատեղ արտադրության պայմանագիրը կամ համագործակցության հուշագիրը.
2. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի նկարահանման ավարտից հետո ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում՝
    1) համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու հայտը.
    2) հեղինակային իրավունքի պայմանագրերի ամբողջական փաթեթը.
    3) ֆիլմի վերջնական սցենարը.
    4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների վերջնական ցուցակը.
    5) ֆիլմի ծախսերի հաշվետվությունը.
    6) ֆինանսավորման վերջնական պլանը.
    7) համատեղ արտադրության պայմանագիրը.
3. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է, եթե՝
    1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.
    2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
    3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում.
4. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է, եթե`
    1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
    2) խախտվել են սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.
5. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է ազգային մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: