Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 7
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. 1) կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար. 1.1) ուսուցում՝ կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը. 1.2) հարատև կրթություն՝ անձի ամբողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասնակցության միջոցով ձեռք բերած ուսումնառության արդյունքներ, որոնցով անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, հմտությունները, կարողությունները և արժեքային համակարգը. 1.3) ֆորմալ կրթություն՝ հանրակրթական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման և դիպլոմավորման. 1.4) ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)՝ կրթության լրացուցիչ ուսուցման, ներառյալ արտադպրոցական ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի. 1.5) ինֆորմալ կրթություն՝ անձի առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներ, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 1.6) լրացուցիչ կրթություն (ուսուցում)՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս. 1.7) ունկնդիր` լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձ. 1.8) սոցիալական գործընկերություն` բարձրագույն և մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպությունների, գործատուների, դրանց միավորումների և ոչ առևտրային այլ կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հանրային իշխանության մարմինների միջև, աշխատաշուկայի և տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան, կրթության ապահովմանը համընդհանուր համաձայնեցված նպատակների իրականացմանը միտված կրթական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության դրսևորման ձև. 1.9) սովորող` սահմանված կարգով ուսումնական հաստատություն ընդունված և կրթական հիմնական ծրագրով (ծրագրերով) ուսումնառող անձ. 1.10) կրթության որակ՝ կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրագործմանը միտված կրթության կազմակերպման չափելի արդյունք, որը գնահատվում է՝ հաշվի առնելով սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը և ուսումնառության գնահատված արդյունքները՝ համաձայն սահմանված չափանիշների. 1.11) Ուսուցման ազգային ռեեստր՝ լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված անձանց, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան՝ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան. 1.12) համեմատելի չափանիշներ՝ որոշակի մասնագիտության չափորոշչի կամ ծրագրի ուսումնառության արդյունքներով, զբաղմունքի նկարագրով կամ պաշտոնի անձնագրով սահմանված որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 1.13) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում՝ անձի կարողությունների և սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը պաշտոնապես հավաստելու գործընթաց. 1.14) անձի փաստացի կարողություններ՝ անձի որոշակի գիտելիքներ, կարողություններ, ընկալումներ ու հմտություններ՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից. 1.15) գնահատում` անձի փաստացի կարողությունները հավաստող վկայությունները սահմանված չափանիշներին համապատասխանության համադրության գործընթաց. 1.16) ուսումնառություն՝ ֆորմալ, ոչ ֆորմալ կամ ինֆորմալ միջավայրում տեղի ունեցող գործընթաց, որի միջոցով անձը յուրացնում է տեղեկություններ, գաղափարներ և արժեքներ՝ ձեռք բերելով գիտելիք, կարողություն, հմտություններ կամ փորձառություն. 1.17) պատվիրատու՝ պետական մարմին կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը հայտագրել է որոշակի գիտելիք, կարողություն, հմտություն ձեռք բերելու, կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու ցանկությունը կամ անհատական ու որոշակի խմբի կարիքը. 1.18) մուտքային պահանջ՝ լրացուցիչ կրթական ծրագրի մասնակցի համար պատվիրատուի սահմանած կրթության որոշակի աստիճանի, զբաղմունքի, կարողության, իմացության, ստաժի և այլ առանձնահատուկ նախապայմանների առկայություն. 1.19) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին պահանջվող գիտելիքի, կարողունակությունների ամբողջություն. 2) պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները. 3) կրթական ծրագիր՝ ուսումնառության բոլոր բաղադրիչների ամբողջություն, որով սահմանվում են համապատասխան կրթության մակարդակը, ուղղվածությունը, բովանդակությունը և ուսումնառության վերջնարդյունքները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 3-1) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել հատուկ կամ ընդհանուր հանրակրթական ուսումնական հաստատություններում. 3.2) արտադպրոցական ծրագիր՝ երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողունակությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող ու կատարելագործող, ֆորմալ (հիմնական) կրթական ծրագիրը լրացնող ուսուցման ծրագիր. 4) ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան. 4.1) ռազմաուսումնական հաստատություն` հանրակրթական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան. 5) մանկապարտեզ` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն. 6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն. 8) կրթահամալիր` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում կամ հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ, որը, ըստ նշանակության, գործում է նաև որպես համայնքային զարգացման կենտրոն՝ իրականացնելով հանրակրթության բոլոր մակարդակները (այդ թվում՝ նախադպրոցական) և արտադպրոցական կրթություն, ինչպես նաև համայնքի կարիքներից ելնելով՝ իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում) մեծահասակների համար, նաև երիտասարդների համար նախատեսված մշակութային, տեխնոլոգիական, մարզական ծառայություններ. 9) քոլեջ` արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություն․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 10) համալսարան` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը. 11) ինստիտուտ` բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության և մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր և գիտական ուսումնասիրություններ. 12) ակադեմիա (ուսումնական)` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտում կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմանը, իրականացնում է որոշակի ճյուղի (բնագավառի) բարձր որակավորման մասնագետների պատրաստումը և վերաորակավորումը, հետբուհական կրթական ծրագրերը. 13) կոնսերվատորիա` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը և հետբուհական կրթական ծրագրերի իրականացմանը. 14) մասնաճյուղ` ուսումնական հաստատության տարածքային առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ տարբեր կրթական ծրագրեր. 15) ուսումնական կենտրոն` կազմակերպություն (այդ թվում՝ ուսումնական հաստատություն), որն իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագիր (ծրագրեր). 15.1) արտադպրոցական կազմակերպություն, կենտրոն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արտադպրոցական ծրագիր. 16) լիցենզավորում` ուսումնական հաստատության գործունեության թույլտվության գործընթաց. 17.1) որակավորում՝ պետական ամփոփիչ ստուգման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 17.2) որակավորումների ազգային շրջանակ (ՈԱՇ)՝ կրթության համակարգի բոլոր մակարդակներում շնորհվող որակավորումների բնութագրերի ամբողջություն, որն ընդգրկում է կրթության յուրաքանչյուր մակարդակում ուսումնառության արդյունքների կամ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքի, կարողունակությունների և հմտությունների ընդհանրական բնութագրիչները. 17.3) ոլորտային որակավորումների շրջանակ (ՈՈՇ)՝ որակավորումների ազգային շրջանակին համապատասխան՝ որոշակի ոլորտում կրթական մակարդակի որակավորումների խումբ (ցանկ, ամբողջություն) և դրա հետ կապված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներն ապահովելու պահանջներ (բնութագիր). 18) ուսումնական հաստատության հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման գործընթաց, որով հավաստվում է ուսումնական հաստատության կամ դրա կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին. 18.1) արհեստավոր կամ կրտսեր մասնագետ՝ անձին շնորհվող որակավորման աստիճան, որով հավաստվում է արհեստագործական մակարդակի (մասնագիտական կրթության առաջին մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը. 19) մասնագետ՝ անձին շնորհվող կրթության որակավորման աստիճան, որով հավաստվում է միջին մասնագիտական մակարդակի (մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը. 20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ կրթություն ունեցող և առնվազն քառամյա (ոստիկանական, փրկարարական կամ զինվորական մասնագիտությունների համար` միջին մասնագիտական ոստիկանական, փրկարարական կամ զինվորական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան պետական ամփոփիչ ստուգում անցած անձանց. 21) դիպլոմավորված մասնագետ` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի պետական ամփոփիչ ստուգման արդյունքով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 22) մագիստրոս` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` առնվազն մեկ տարի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի պետական ամփոփիչ ստուգման արդյունքով. 23) հետազոտող` հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի պետական ամփոփիչ ստուգման արդյունքով. 24) ինտերն` բարձրագույն բժշկական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բժշկական բարձրագույն կրթական ծրագրերն ավարտած և առնվազն մեկ տարվա հետբուհական ուսուցում ստացած անձանց. 25) կլինիկական օրդինատոր` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան, որը շնորհվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց` մեկից մինչև հինգ տարվա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի պետական ամփոփիչ ստուգման արդյունքով. 26) էքստեռն (այսուհետ` դրսեկություն)` ինքնակրթությամբ և ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ամփոփիչ պետական ամփոփիչ ստուգման եղանակով իրականացվող կրթության ձև. 27) նպատակային ուսուցում` մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում. 28) ղեկավարման իրավունքի հավաստագիր՝ նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած թեստավորման դրական արդյունքի ապահովման դեպքում տրվող փաստաթուղթ: |