FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  36.2

Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը մերժելու հիմքերը.
1. Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը կարող է մերժվել միայն՝
    1) այն կողմի խնդրանքով, որին դա վերաբերում է, եթե դատարանը պարզում է, որ՝
    ա) այդպիսի մերժումն արդարացված է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» կամ «գ» կամ «դ» ենթակետերից որևէ մեկով սահմանված հիմքերով, կամ բ) արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված հայցի ապահովման միջոցի հետ կապված ապահովում տրամադրելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը չի կատարվել, կամ գ) հայցի ապահովման միջոցը դադարեցվել կամ կասեցվել է արբիտրաժային տրիբունալի կողմից կամ համապատասխան իրավասություն ունենալու դեպքում՝ այն պետության դատարանի կողմից, որտեղ տեղի է ունենում արբիտրաժը, կամ որի օրենքի համաձայն՝ հայցի ապահովման այդ միջոցը սահմանվել է, կամ 2) եթե դատարանը գտնում է, որ՝
    ա) հայցի ապահովման միջոցն անհամատեղելի է դատարանին վերապահված իրավասության հետ, եթե դատարանը չի որոշում վերաձևակերպել հայցի ապահովման միջոցն այն չափով, որն անհրաժեշտ է այն իր իրավասությանը և ընթացակարգերին համապատասխանեցնելու համար՝ հայցի ապահովման այդ միջոցը կատարելու նպատակով և առանց դրա բովանդակությունը փոփոխելու, կամ բ) առկա է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված հիմքերից որևէ մեկը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմքով դատարանի կողմից ընդունված ցանկացած որոշում գործում է միայն հայցի ապահովման միջոցը ճանաչելու և կատարելու մասին միջնորդության նպատակներով: Այն դատարանը, որին ներկայացվել է ճանաչման կամ կատարման մասին պահանջ, այդ որոշումն ընդունելիս չի վերանայում հայցի ապահովման միջոցի բովանդակությունը: