Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 13 Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային և մաքսային մարմիններին. Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմիններին միայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով կամ դատարանի` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Բանկը հարկ վճարողների (բացառությամբ ֆիզիկական անձի) վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.8-րդ գլխով սահմանված կարգով: Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկը տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու նպատակով: Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ: |