Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները. 1. Օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝ 1) պետական ռազմականացված կազմակերպությունները. 2) պետական մարմինները և կազմակերպությունները՝ օրենքով սահմանված դեպքերում. 3) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք. 4) քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձինք. 5) զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք․ 6) սպորտային հրաձգությամբ զբաղվող և հրաձգարան գործարկող կազմակերպությունները. 7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. 8) օտարերկրյա քաղաքացիները. 2. Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք և ուսումնական փամփուշտներ հատկացվում են Կառավարության սահմանած կարգով: |