Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 ԱՊՊԱ պայմանագիրը. 1. ԱՊՊԱ պայմանագրով սույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը. 2. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է ապահովագրական ընկերության և հետևյալ անձանց միջև. 1) ավտոտրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների) սեփականատիրոջ, իսկ սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև նոր սեփականատիրոջ իրավունքի պետական գրանցումը` տիրապետող ժառանգի կամ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով (ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերող համարվող կողմի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալի կամ 2) Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների) ներմուծող անձանց` անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր համարվելու փաստից. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա այլ անձանց լիազորելու իրենց անունից ԱՊՊԱ պայմանագիր կնքելը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 4. Յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների) համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր: Բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքի` արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր: (նախադասությունը հանվել է 09.12.19 ՀՕ-281-Ն) Արգելվում է իրավասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծում թույլատրելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 5. ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանցից յուրաքանչյուրի հետ, ով կդիմի իրեն, եթե պայմանագրի կնքումը չի հանգեցնի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության համար սահմանված պահանջների խախտման: Ընդ որում, ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց անհիմն խուսափելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածով սահմանված կանոնները: Ապահովագրական ընկերությանն արգելվում է հաճախորդի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ ապահովագրական ընկերության հետ, կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նախապայման համարել իր կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելը: Ապահովագրական ընկերությանն արգելվում է հաճախորդի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի այլ անձի հետ, կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նախապայման համարել այլ անձի մատուցած այլ ծառայություններից օգտվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ծառայությունն անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար. 6. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունը (գործակալը) ապահովադրին է հանձնում պայմանագիրը և համաձայնեցված հայտարարագրի նմուշը: Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բյուրոյի խորհուրդը, ԱՊՊԱ պայմանագրից բացի, կարող է սահմանել ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի հիմնական դրույթները պարունակող և Բյուրոյի խորհրդի սահմանած ձևի այլ փաստաթղթեր ապահովադրին տրամադրելու պահանջ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 7. ԱՊՊԱ պայմանագրի ձևը հաստատում է Բյուրոյի խորհուրդը: ԱՊՊԱ պայմանագիրն առնվազն պետք է ներառի օրենքով սահմանված էական պայմանները (ներառյալ` այն ավտոտրանսպորտային միջոցը (ավտոտրանսպորտային միջոցները) անհատականացնող տվյալները, որի (որոնց) օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրվում է, նշում ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի (անձանց) Բոնուս-Մալուս գործակցի (գործակիցների) արժեքի (արժեքների) մասին, ապահովագրական պատահարի դեպքում Բյուրոյի սահմանած կարգով և ժամկետներում ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի մասին հայտնելու կանոնները, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքերը: 9. ԱՊՊԱ պայմանագրի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում ապահովադիրն այդ մասին գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրում նշված ժամկետում և կարգով: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ստուգել տվյալ անձի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու փաստը և անհապաղ ապահովադրին տրամադրել պայմանագրի կրկնօրինակը. 10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր որոշմամբ սահմանել այն պետությունների ցանկը, որոնց տարածքում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկելու համար չի պահանջվում կնքել ԱՊՊԱ պայմանագիր, և կարող են գործել այդ երկրների տարածքում կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը: |