FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  58

Անվան փոխման պետական գրանցման հետ կապված անձի վկայականը.
1. Ծնողների անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոփոխվում են ծնողների մասին համապատասխան տեղեկությունները.
2. Երեխայի հոր կողմից անվան փոխման դեպքում տասնութ տարին չլրացած երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ փոխվում է երեխայի հայրանունը.
3. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ 16-18 տարեկան երեխայի ազգանունը կարող է փոխվել իր համաձայնությամբ.
4. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց՝ տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների և տասը տարին լրացած երեխայի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ.
5. Չափահաս անձի ծննդյան ակտային գրանցման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումներում սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարելու միջոցով: