Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 Հայաստանի Հանրապետության ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ. 1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է. 2. Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են` ա) էլեկտրաէներգետիկական համակարգը. բ) ջերմամատակարարման համակարգերը. գ) գազամատակարարման համակարգը: |