Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Վարչական խորհուրդը. Միության վարչական խորհրդում յուրաքանչյուր անդամ Ընկերությունն ունի Միության կանոնադրությամբ նախատեսված քանակով ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, անդամ Ընկերություններին և ոչ անդամ Ընկերություններին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգեր այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհրդի քարտուղարն արձանագրում է վարչական խորհրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում որոշումների նախագծերը: Կանոնադրությամբ նախատեսված վարչական խորհրդի առաջին նիստը գումարվում է Միության պետական գրանցումից հետո` մեկամսյա ժամկետում: Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` առնվազն ամիսը մեկ անգամ` վարչական խորհրդի նախագահի, վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի, վերստուգող հանձնաժողովի, կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ կամ կանոնադրությամբ նախատեսված այլ հիմքերով: Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և Միության կանոնադրությամբ: Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են` ա) Միության կանոնադրությունը հաստատելը. բ) ֆինանսական հաշիվները և տարեկան հաշվետվությունները հաստատելը. գ) Միության բյուջեն, աշխատանքային, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանները հաստատելը. դ) ջրաբաշխման տարեկան պլան ժամանակացույցը հաստատելը. ե) Միության կողմից գանձվող վճարները սահմանելը. զ) կանոնադրությունից բխող ներքին կանոնները և աշխատանքային կանոնակարգը հաստատելը. է) Միության սպասարկման տարածքում գտնվող անդամ և ոչ անդամ Ընկերությունների հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը կնքելու համար համաձայնություն տալը. ը) շահագործման և վերանորոգման կամ այլ նպատակներով պայմանագրեր կնքելու համար համաձայնություն տալը. թ) Միության ֆինանսական և հաշվապահական գործունեությունը վերահսկելը. ժ) առնվազն տարին մեկ անգամ Միության գործունեությունն ստուգելու նպատակով անկախ աուդիտ հրավիրելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 ժա) վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը, դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելը, վերստուգող հանձնաժողովի հաշվետվությունները քննարկելը և հաստատելը. ժբ) Միության գործադիր մարմնի կառուցվածքը, վճարովի աշխատողների հաստիքացուցակը, աշխատավարձերի չափերը, վարձատրության կարգը սահմանելը և որոշելը. ժգ) գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին մրցութային կարգով աշխատանքի ընդունելը և ազատելը. ժդ) Միության անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելը. ժե) շահագործման և վերանորոգման պլաններին համապատասխան` իր որոշմամբ այդ ուղղությամբ կնքվող պայմանագրերին հավանություն տալը. ժզ) ներքին կանոններին և աշխատանքային կանոնակարգի կատարմանը հետևելը. ժէ) Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման կամ վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաև հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու և առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը. ժը) վերստուգող հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելը. ժթ) Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը. ի) Միության անդամ ընդունելը, անդամությունը դադարեցնելը. իա) Միության անդամ Ընկերություններից անդամավճարների չափերը հաստատելը: Միության վարչական խորհուրդն իրականացնում է կանոնադրությամբ սահմանված այլ խնդիրներ: Միության նոր անդամ ընտրվում է Ընկերության դիմումով՝ վարչական խորհրդի որոշմամբ: Վարչական խորհրդի քարտուղարը տեղեկացնում է Ընկերությանը նրան Միության անդամ ընդունելու մասին և տեղեկացնում է տնօրինությանը անդամությունը գրանցամատյանում գրանցելու համար: Ընկերության դիմումը Միության անդամ դառնալու մասին մերժվում է, եթե` ա) Միության կանոնադրությամբ սահմանված է, որ նոր անդամներ կարող են ընդունվել ոռոգման սեզոնի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնում են Միության անդամ ընդունելու ժամկետի մասին. բ) թեկնածու Ընկերությունն ունի Միության հանդեպ մատակարարված ոռոգման ջրի պարտքեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 գ) թեկնածու Ընկերությունը նախկինում հեռացվել է Միությունից, և դրանից հետո դեռ չի անցել մեկ տարի. դ) թեկնածու Ընկերությունը լուծարման գործընթացում է: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչական խորհուրդը կանոնադրության և բյուջեի հաստատման, դրանց մեջ լրացումների և փոփոխությունների կատարման վերաբերյալ որոշումներն ընդունում է վարչական խորհրդի անդամների ընդհանուր ձայների երեք քառորդով: Վարչական խորհրդի անդամների ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Վարչական խորհուրդն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն երկու երրորդը: Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալության հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու վերաբերյալ որոշումները վարչական խորհուրդն ընդունում է, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը: Վարչական խորհրդի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի: |