FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  23

Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու կարգը.
1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու կարգը սահմանվում է սույն հոդվածով և սույն Օրենսգրքի 24-27-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորվող մասով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների կողմից.
3. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ պետք է անցկացվի ապրանքի բացթողումը դրա՝ մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքերի.
4. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է ապրանքի՝ որոշակի մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և մոդիֆիկացիա ներառող յուրաքանչյուր անվանման առնչությամբ.
5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ձևը, դրա լրացման ու ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից.
6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ստացած անձի կողմից դրա օրինակը կորցնելու դեպքում այդ անձին տրվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշման կրկնօրինակը: