Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 231 «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարեցումը. 1. Մինչև «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետի լրանալը՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ժամանակավորապես արտահանված ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի. 2. Մինչև «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետի լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել ժամանակավորապես արտահանված ապրանքներն «արտահանում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «ժամանակավոր արտահանում» ընթացակարգերով ձևակերպելով՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի, ինչպես նաև եթե, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ժամանակավորապես արտահանված ապրանքները ենթակա են Միության մաքսային տարածք պարտադիր հետադարձ ներմուծման. 3. Ժամանակավորապես արտահանված ապրանքները կարող են ձևակերպվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ընթացակարգերով՝ մեկ կամ մի քանի խմբաքանակներով. 4. Մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է՝ 1) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալուց հետո, եթե այդպիսի մաքսային ընթացակարգի գործողությունը չի երկարաձգվել. 2) մինչև մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ժամանակավորապես արտահանված ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ կետի խախտմամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման գործառնությունների իրականացման փաստի հայտնաբերման դեպքում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 231 5. Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքները, որոնց նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցված է սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով, Միության մաքսային տարածքում գտնվելու համար ենթակա են օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ բացառությամբ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի, իսկ Միության մաքսային տարածքից արտահանման համար՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման: |